Submitted by H.Aslanyan on
Վենս

ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում

Ամերիկյան ռազմաօդային ուժերը Ժնև են տեղափոխում սարքավորումներ, որոնք անհրաժեշտ կլինեն, եթե ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այնտեղ այցելի Իրանի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրի։

«Միջնորդ երկրներից մեկի դիվանագետը, որը ինձ հետ քննարկել է թարմացված նախագծի կետերը, ասաց, որ «ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել համաձայնագրի տեքստի շուրջ», բայց ընդունել է, որ դեռ հարկավոր է վերջնական հաստատում», – գրել է նա X-ում հունիսի 12-ի առավոտյան։

«Այնուամենայնիվ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները նախորդ երեկոյան ուղևորվել են Եվրոպա՝ այնտեղ սարքավորումներ հասցնելու համար, եթե փոխնախագահ Վենսն առաջիկա օրերին ժամանի Ժնև՝ մասնակցելու ստորագրման արարողությանը», – հավելել է նա։

Add new comment