Համաձայնագրով Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, ԱՄՆ-ն՝ ուժեր չտեղակայել Մերձավոր Արևելքում
Իրանում բացահայտել են ԱՄՆ-ի հետ գործարքի մանրամասները: Իրանական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել, թե ինչ կետեր են ներառվում համաձայնագրում:
Վաշինգտոնը պարտավորվում է.
-Ապասառեցնել $ 24 մլրդ իրանական ակտիվները. այդ գումարի կեսը պետք է վերադարձվի մինչև գործարքի ստորագրումը։
-Վերացնել նավթային պատժամիջոցները և չսահմանել նորերը։
-Մերձավոր Արևելքում ուժեր չտեղակայել։
-Դաշնակիցների հետ ներկայացնել Իրանի տնտեսության վերականգնման առնվազն 300 միլիարդ դոլարի նախագիծ։
Իրանը՝
-Հաստատում է հավատարմությունը միջուկային զենքի չտարածման պայմանագրին:
-Պարտավորվում է միջուկային զենք չստեղծել:
Add new comment