Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ
ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի կնքումից հետո Հորմուզի նեղուցում նավագնացության լիարժեք վերականգնումը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև մեկ ամիս:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Financial Times (FT) թերթին հայտնել է աշխարհում խոշորագույն Mitsui O.S.K. Lines լցանավային նավատորմի օպերատոր ընկերության ղեկավար Ձետարո Տամուրան։Նրա խոսքով՝ նավագնացային ընկերությունները չեն շտապում վերադառնալ աշխատանքի սովորական ռեժիմին և կսպասեն, մինչև հաստատվի, որ ձեռք բերված համաձայնություններն իրոք ապահովում են նեղուցով անվտանգ անցում։
«Խելամիտ է ենթադրել, որ դրա համար կպահանջվի առնվազն մի քանի շաբաթ, եթե ոչ մեկ ամիս», – մեջբերել է թերթը Տամուրայի խոսքը։FT-ի տվյալներով՝ նեղուցի շրջանում նախկինի նման մնում են հարյուրավոր նավեր, որոնք սպասում են անվտանգ անցման։Հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են, որ համաձայնություն է ձեռք բերվել Վաշինգտոնի և Թեհրանի միջև։
Փոխըմբռնման հուշագիրը կստորագրվի հունիսի 19-ին Ժնևում: Այնուհետև 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը կքննարկեն Թեհրանի միջուկային ծրագիրը և այլ հարցեր։ Հունիսի 15-ից սկսած հայտարարվել է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտ, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում:
Add new comment