Submitted by H.Aslanyan on
Արաղչի

Իրանը որոշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները բաժանել երկու փուլի․ Արաղչի

Բանակցությունների շուրջ համաձայնության հասնելու դժվարությունների և Իրանի դեմ Միացյալ Նահանգների ու իսրայելական ռեժիմի իրականացրած հարձակումների պատճառով Իրանը որոշել է բանակցությունները բաժանել երկու փուլի․ հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Առաջին փուլում քննարկվել են պատերազմի ավարտին, Հորմուզի նեղուցին, Իրանի արգելափակված միջոցների ապասառեցմանը և վերականգնմանը վերաբերող հարցերը»,- ասել է Արաղչին։

Նրա խոսքով՝ առաջին փուլին պետք է հաջորդեն 60-օրյա բանակցություններ՝ միջուկային հարցի և պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ։

 

 

Add new comment