Իրանի հետ hակամարտությունը երկրորդ պլան է մղվում, ԱՄՆ-ը այժմ կկենտրոնանա ուկրաինական կարգավորման վրա. Թրամփ
Իրանի հետ հակամարտությունը երկրորդ պլան է մղվում, ԱՄՆ-ն այժմ կկենտրոնանա ուկրաինական կարգավորման վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կենտրոնացած էինք Իրանի վրա, այժմ այն երկրորդ պլան է մղվում», - ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն այժմ կկենտրոնանա Ուկրաինայում կարգավորման վրա։
Թրամփը պնդել է, որ Վաշինգտոնը ոչ մի կապ չունի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ, սակայն նշել է, որ ամեն ինչ անելու է հակամարտությունը կարգավորելու համար։
Add new comment