Թուրքիան պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը Հայաստանի հետ, երբ դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ․ Թուրքիայի ԱԳ նախարար
Ռուսաստան կատարած այցի արդյունքներն ամփոփելով՝ Հաքան Ֆիդանը Türkiye թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ «շատ կարևոր քայլեր» է ձեռնարկել։
Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս «բազմաթիվ կարևոր քայլեր» է իրականացրել, այդ թվում՝ ուղիղ առևտրի և ավիահաղորդակցության հաստատման ուղղությամբ։
«Թե ինչ պետք է արվի նոր փուլում, նույնպես հստակ է։ Մենք պատրաստ ենք հարաբերությունների կարգավորմանը, երբ դրա համար ձևավորվեն անհրաժեշտ պայմանները», - ասել է Ֆիդանը։
Add new comment