Submitted by H.Aslanyan on
Տիգրան

Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին, սրանք էլ ներսում սեփական ժողովրդին են ահաբեկում․ պատգամավոր

Փաստորեն, Ադրբեջանի նախագահը, ի դեմս իր օգնականի՝ Հաջիևի, սրանց գլխին «կոնտռոլ» է դրված՝ «խաղաղության» ռիսկերը կառավարելու և Բաքվի պահանջատիրությունն իրացնելու համար․ գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Փաշինյանի՝ ԱԺ-ում այս առումով հնչեցված ձևակերպումները հիմնավորում են այն կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին, իսկ սրանք էլ, ադրբեջանական զայրույթն ու անհանգստությունը փարատելու համար, ներսում սեփական ժողովրդին են ահաբեկում:

Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, բանակցությունները՝ Բաքվի տրամադրությամբ կառուցում, այլև ադրբեջանական մտահոգությունները մեղմելու համար ռեպրեսիվ ապարատն են գործի դնում»,- նշել է պատգամավորը:

 

 

Add new comment

From the author

Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev