Submitted by Անի Երյան on
Լիբանանի հարավում և արևելքում իսրայելական հարձակումների ուժգնացումն ուղղված է խաղաղության հասնելու և հրադադարը հաստատելու ջանքերի դեմ: Այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  «Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք հարավում և Բեկաայում՝ իսրայելական հարձակումների ընդլայնումը, նոր սպանություններն ու ավերածությունները, վտանգավոր և դատապարտելի էսկալացիա է, հատկապես հաշվի առնելով, որ այն ազդել է տասնյակ անմեղ մարդկանց վրա, որոնց թվում՝ կանայք և երեխաներ», - ասված է նախագահի մամուլի ծառ

Լիբանանի հարավում և արևելքում իսրայելական hարձակումների nւժգնացումն ուղղված է խաղաղության հասնելու և hրադադարը հաստատելու ջանքերի դեմ. Լիբանանի նախագահ

Լիբանանի հարավում և արևելքում իսրայելական հարձակումների ուժգնացումն ուղղված է խաղաղության հասնելու և հրադադարը հաստատելու ջանքերի դեմ: Այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք հարավում և Բեկաայում՝ իսրայելական հարձակումների ընդլայնումը, նոր սպանություններն ու ավերածությունները, վտանգավոր և դատապարտելի էսկալացիա է, հատկապես հաշվի առնելով, որ այն ազդել է տասնյակ անմեղ մարդկանց վրա, որոնց թվում՝ կանայք և երեխաներ», - ասված է նախագահի մամուլի ծառայության կողմից հրապարակված Աունի հայտարարության մեջ։

Լիբանանի ղեկավարի խոսքով՝ Իսրայելի գործողություններն իրականում ուղղված են հրադադարը հաստատելու և պատերազմը ավարտելու բոլոր ձեռնարկվող փորձերի դեմ, հատկապես ԱՄՆ-ի և Իրանի միջև տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո։

Աունն ընդգծել է, որ դա չի կանգնեցնի Լիբանանի աշխատանքը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում համապարփակ հրադադարի հասնելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ հենց այս խնդիրն է նա առաջադրել լիբանանյան պատվիրակությանը Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների առաջիկա փուլում։

Լիբանանի նախագահը նշել է, որ լիակատար հրադադարի հարցում չի կարելի հանդուրժողականություն ցուցաբերել, քանի որ այն մնացյալ թեմաների քննարկման համար անհրաժեշտ պայման է, այդ թվում՝ իսրայելական զորքերի դուրսբերման, լիբանանյան բանակի տեղակայման և գերիների վերադարձի համար։

Ավելի վաղ Լիբանանը և Իսրայելը ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում անցկացրել էին բանակցությունների մի քանի փուլ, որոնք ուղղված էին ռազմական գործողությունների դադարեցմանը և Լիբանանի հարավում իրավիճակի կայունացմանը։

Add new comment

From the author

Այսօր Եվրոպական դատարանը հրապարակեց Ապրիլյան 4-օրյա պատերազմի գործերով առաջին վճիռը։ Այս մասին գրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը:  «ՄԻԵԴ-ը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը եւ խոշտանգումների արգելքը (գլխատում եւ մարմնի պղծում)։  Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։  Սա կարեւոր նախադեպ է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ տուժածների իրավունքների պաշտպանությ
European Court Issues First Ruling on April 2016 Four-Day War Cases, Orders Azerbaijan to Pay €90,000 Compensation to Victim’s Family
Գերմանիան 200 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային օգնության հերթական փաթեթին մասնակցելու համար՝ PURL գծով (Ուկրաինայի համար ԱՄՆ-ից սպառազինության գնման ծրագիր)։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների պլանային հանդիպմանը ժամանելուն պես, հաղորդում է ՏԱՍՍ-ը:   «Մենք հերթական անգամ՝ չորրորդ անգամ, կմասնակցենք PURL մեխանիզմի փաթեթին»,- ասել է նա։  «Այս դեպքում խոսքը, առաջին հերթին, հակաօդային պաշտպանության համակարգերի համար այ
Germany to Allocate $200 Million to Ukraine Under U.S. Arms Procurement Program
Ուկրաինացիները պահում են իրենց դիրքերը նույնիսկ ռուսական շարունակական գրոհների պայմաններում: Այս մասին ասել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը:ժ   «Ուկրաինացիները պահում են իրենց դիրքերը նույնիսկ ռուսական շարունակական գրոհների պայմաններում։ Մենք ասել էինք, որ դա հնարավոր է, որ մեր դաշնակիցները կարող են առաջնորդել, և որ դա համահունչ կլինի Ուկրաինայի պաշտպանությանը։ Դա տեղի է ունենում։ Եվ դա նախագահ Թրամփի մոտեցման վավերացումն է՝ մի մոտեցում, որը հիմք կստեղծի խաղաղության համար»,- ասել է Հեգսեթը:
Ukrainians Are Holding Their Positions Despite Continuous Russian Attacks — Hegseth