Ռումինիան ԱՄՆ-ից կստանա «F-35» ռազմական ինքնաթիռներ

Ռումինիան ԱՄՆ-ից կստանա «F-35» ռազմական ինքնաթիռներ

Ռումինիայի պաշտպանության գերագույն խորհրդի (CSAT) հայտարարության մեջ ասվում է, որ հաստատվել է հաջորդ սերնդի «F-35» կործանիչների ծրագրված գնումը Ռումինիայի հակաօդային պաշտպանության ամրապնդման նպատակով։ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիան հայտարարել է, որ այս տարի իր պաշտպանական ծախսերը 2%-ից հասցրել է համախառն ներքին արդյունքի 2․5%-ի՝ ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման: 

«Որպես ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի պետություն՝ Ռումինիայի պաշտպանական քաղաքականությունն առանցքային նշանակություն ունի ամուր, հուսալի և արդյունավետ հակաօդային պաշտպանության ոլորտում: Այս նպատակին համապատասխան՝ Ռումինիայի ռազմաօդային ուժերի արդիականացման գործընթացը կշարունակվի վերջին սերնդի «F-35» կործանիչների գնմամբ»,- ասված է Ռումինիայի պաշտպանության գերագույն խորհրդի հայտարարության մեջ։

Add new comment