Submitted by Անի Երյան on
Աղբյուրը՝ Ermenihaber.am

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ տարածքում Թուրքիայի կառավարության բնակարանաշինության վարչության (TOKİ) կողմից 2 տուն կառուցվել, հաղորդում է Ermenihaber.am-ը։

Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ այդ տների պատճառով, որոնց շինարարությունն ավարտվել է 2023-ին, գերեզմանատունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Հանգուցյալների ոսկրակտորները և գանգոսկերները շինաշխատանքների հետևանքով ցրվել են գերեզմանատան տարածքով մեկ։

Գյուղացիները պատմում են, որ այդ տարածքը գերեզմանատուն է եղել, և հակառակ իրենց առարկություններին՝ գերեզմանները քանդվել են շինաշխատանքների ժամանակ։ Դժգոհում են, որ բնակարանաշինության վարչությունը գյուղի ազատ տարածքները թողած տներ է կառուցում գերեզմանների վրա։

Մոտ 10 տնտեսություն ունեցող Ղարփբյորք գյուղում ավերվել են նաև հայերի պատրաստած հուշաղբյուրներ: Նշվում է, որ գյուղի եկեղեցու և գերեզմանատան քարերը տարիների ընթացքում գողացվել կամ ոչնչացվել են։

Ղարփբյորք գյուղի հողաշեն (կավաշեն) տները նույնպես քանդվել են «TOKİ»-ի կողմից: Վերջինս որպես պատրվակ նշել է. «Նոր տներ ենք կառուցել, հողաշեն տների կարիք այլևս չկա»։ Թուրքական աղբյուրը հեռախոսազրույց է ունեցել գյուղի բնակիչներից մեկի՝ Հասան Յըլդըրըմի հետ ։ Վերջինս հաստատել է տարածվող լուրեը և նշել, որ շինարարության ժամանակ իրենք գյուղում չեն եղել։

«Լսեցինք, որ այնտեղ շինարարություն է արվել։ Ասացի՝ ամոթ չէ՞, այս խեղճերի գերեզմանների վրա տներ կառուցեցիք։ Ոսկորներն այս ու այն կողմ էին շպրտել։ Ի դեպ՝ մինչև գերեզմանատուն հասնելը, թզենիների մոտ կա մի տարածք, դա գանձապետարանի տարածքն է։ Ինչո՞ւ այնտեղ չեն կառուցել»,- դժգոհում է գյուղացին:

Վերջինս նաև հաստատել է, որ գերեզմանատունն ավելի վաղ թալանվել էր և բազմիցս փորվել (գանձագողերի կողմից – խմբ.)։ Նրա խոսքով՝ այնտեղ 80-90 շիրմաքար կար, սակայն դրանք ևս գողացվել են:

Թուրքական աղբյուրը հայտնում է, որ պաշտոնական արխիվային գրանցումներում գյուղի անունը 1912-ին հիշատակվել է որպես «Խարափուկ»։ Այդ գյուղի հայերը 1915-ին Օսմանյան կայսրության իրականացած Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվել էին։ Մասո, Տորո, Էլո, Մելիք, Մանու, Աթթո և Սևան գյուղաբնակ ընտանիքների սերունդներից ողջ էին մնացել մի քանի երեխա։ Իսկ այժմ գյուղում բնակվում են միայն ալևիներ և սունիներ:

Աղբյուրը՝ Ermenihaber.am

 

Add new comment

From the author

Այսօր Եվրոպական դատարանը հրապարակեց Ապրիլյան 4-օրյա պատերազմի գործերով առաջին վճիռը։ Այս մասին գրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը:  «ՄԻԵԴ-ը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը եւ խոշտանգումների արգելքը (գլխատում եւ մարմնի պղծում)։  Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։  Սա կարեւոր նախադեպ է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ տուժածների իրավունքների պաշտպանությ
European Court Issues First Ruling on April 2016 Four-Day War Cases, Orders Azerbaijan to Pay €90,000 Compensation to Victim’s Family
Գերմանիան 200 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային օգնության հերթական փաթեթին մասնակցելու համար՝ PURL գծով (Ուկրաինայի համար ԱՄՆ-ից սպառազինության գնման ծրագիր)։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների պլանային հանդիպմանը ժամանելուն պես, հաղորդում է ՏԱՍՍ-ը:   «Մենք հերթական անգամ՝ չորրորդ անգամ, կմասնակցենք PURL մեխանիզմի փաթեթին»,- ասել է նա։  «Այս դեպքում խոսքը, առաջին հերթին, հակաօդային պաշտպանության համակարգերի համար այ
Germany to Allocate $200 Million to Ukraine Under U.S. Arms Procurement Program
Ուկրաինացիները պահում են իրենց դիրքերը նույնիսկ ռուսական շարունակական գրոհների պայմաններում: Այս մասին ասել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը:ժ   «Ուկրաինացիները պահում են իրենց դիրքերը նույնիսկ ռուսական շարունակական գրոհների պայմաններում։ Մենք ասել էինք, որ դա հնարավոր է, որ մեր դաշնակիցները կարող են առաջնորդել, և որ դա համահունչ կլինի Ուկրաինայի պաշտպանությանը։ Դա տեղի է ունենում։ Եվ դա նախագահ Թրամփի մոտեցման վավերացումն է՝ մի մոտեցում, որը հիմք կստեղծի խաղաղության համար»,- ասել է Հեգսեթը:
Ukrainians Are Holding Their Positions Despite Continuous Russian Attacks — Hegseth