Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
Իսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց և թույլ չի տա Իրանին ձեռք բերել միջուկային զենք։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Նրա խոսքով՝ Իսրայելը «կմնա անվտանգության գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ երկրի հյուսիսի բնակիչներին պաշտպանելու համար»՝ ընդգծելով, որ իր դիրքորոշումը չի փոխվի։
Add new comment