Submitted by H.Aslanyan on
Մենք

Արցախի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման մասին լուրը հաստատված չէ. հորդորում ենք չտարածել. հայտարարություն

Արցախի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման մասին լուրը հաստատված չէ. հորդորում ենք չտարածել: Այս մասին տեղեկանում ենք Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի և Արցախի Մշակութային և Զբոսաշրջության Զարգացման Գործակալության հայտարարությունից:

Սոցիալական ցանցերում վերջին ժամերին լայն տարածում է գտել մի լուսանկար, որի վերաբերյալ տարածվում են պնդումներ, թե ադրբեջանական օկուպացիոն ուժերը շինարարական տեխնիկայի կիրառմամբ ժամանակավորապես բռնազավթված Ստեփանակերտում քանդում են Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկը՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը։

Այս պահի դրությամբ նշված տեղեկությունը չի հաստատվել։ Լուսանկարի իսկությունը, դրա ստեղծման ժամանակը, վայրը, ինչպես նաև ներկայացված իրադարձության համապատասխանությունը իրականությանը գտնվում են ստուգման փուլում։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ու Արցախի Մշակութային և Զբոսաշրջության Զարգացման Գործակալություն հորդորում են հայրենակիցներին, զանգվածային լրատվության միջոցներին, հասարակական կազմակերպություններին և սոցիալական ցանցերի օգտատերերին զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից և սպասել պաշտոնական հաստատված տեղեկատվությանը։

Նման բնույթի հրապարակումները, հատկապես երբ վերաբերում են ազգային ինքնության և մշակութային ժառանգության առանցքային խորհրդանիշներին, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ բռնի տեղահանված արցախահայության և ողջ հայ հասարակության վրա՝ խորացնելով անհանգստությունը, ցավն ու տեղեկատվական անորոշությունը։

Միևնույն ժամանակ, հատուկ ընդգծում ենք, որ նման չստուգված տեղեկությունների տարածումը կարող է վտանգներ ստեղծել նաև հենց մշակութային ժառանգության օբյեկտների համար։

Չհաստատված հրապարակումները կարող են անհարկի ուշադրություն հրավիրել տվյալ հուշարձանի կամ մշակութային արժեքի վրա և որոշ դեպքերում նպաստել դրա նկատմամբ հետագա վանդալիզմի, վնասման կամ ոչնչացման ռիսկերի մեծացմանը։ Հետևաբար մշակութային ժառանգությանը վերաբերող յուրաքանչյուր տեղեկություն պետք է հրապարակվի բացառապես փաստերի բազմակողմանի ստուգումից հետո՝ հիմնվելով հավաստի ապացույցների, այդ թվում՝ արբանյակային պատկերների, լուսանկարների և այլ վստահելի աղբյուրների վրա։

Ցավոք, վերջին շրջանում նման զգայուն թեմաները հաճախ օգտագործվում են դիտումների, տարածումների և հանրային արձագանքի արհեստական աճ ապահովելու նպատակով, ինչը հակասում է պատասխանատու տեղեկատվական գործունեության, մասնագիտական էթիկայի և հանրային շահի սկզբունքներին։

Տվյալ տեղեկությունն այս պահին մանրակրկիտ ուսումնասիրվում և ստուգվում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի ու Արցախի Մշակութային և Զբոսաշրջության Զարգացման Գործակալության կողմից։ Ստուգման ավարտից հետո, ինչպես նաև նոր հաստատված տվյալների առկայության դեպքում, հանրությունը կտեղեկացվի պաշտոնական հայտարարությամբ։

Կոչ ենք անում բոլորին ցուցաբերել տեղեկատվական պատասխանատվություն, մինչև փաստերի պաշտոնական հաստատումը չհրապարակել և չտարածել չստուգված նյութեր, ինչպես նաև առաջնորդվել բացառապես պաշտոնական և հավաստի աղբյուրների կողմից հրապարակվող տեղեկատվությամբ։

Հ․Գ․

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ լուսանկարի հրապարակումը կարող է հոգեբանական բացասական ազդեցություն ունենալ հանրության, մասնավորապես՝ բռնի տեղահանված արցախահայության վրա, այն չենք հրապարակում։

 

 

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev