Submitted by detq-editor on
Թուրքիան զգալիորեն զարգացնում է պաշտպանական արդյունաբերությունը․ ֆրանսիական ԶԼՄ-ներ

Թուրքիան զգալիորեն զարգացնում է պաշտպանական արդյունաբերությունը․ ֆրանսիական ԶԼՄ-ներ

Ֆրանսիական «Le Figaro» թերթն անդրադարձել է թուրքական ռազմարդյունաբերությանը։ Թերթում տեղ գտած հոդվածում մասնավորապես նշված է․ «ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան զգալիորեն առաջխաղացում է ապահովել իր պաշտպանական արդյունաբերության մեջ, հատկապես իր SİHA-ների հաջողությամբ, որոնք դարձել են Անկարայի հպարտությունը»։ 

Ֆրանսիայի կարևորագույն թերթերից մեկն անդրադարձել է Թուրքիայի առաջին SİHA նավին՝ «TCG Anadolu»-ին, որը շահագործման է հանձնվել այս շաբաթ։ Նշվել է, որ «TCG Anadolu»-ն ունի 231 մետր երկարություն և 32 մետր լայնություն, այն Թուրքիայի առաջին ամենամեծ ռազմանավն է։ Ըստ «Le Figaro»-ի՝ թուրքական արտադրության ռազմատեխնիկան լավագույնս դրսևորվել է Ղարաբաղում, Լիբիայում և Ուկրաինայում։

Add new comment