Submitted by H.Aslanyan on
Իրան

ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու բանաձևին

ԱՄՆ Սենատը հաստատել է ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը, որը նախատեսում է դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները, հաղորդում է Reuters-ը։

Բանաձևին կողմ է քվեարկել 50, դեմ՝ 48 սենատոր։ Reuters-ի փոխանցմամբ՝ քվեարկությունը ցույց է տվել, որ Հանրապետական կուսակցությունում աճում է մտահոգությունը փետրվարի վերջից շարունակվող ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմում Վաշինգտոնի ներգրավվածության շուրջ։

Փաստաթուղթը կոչ է անում նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ զինված ուժերը դուրս բերել Իրանի դեմ կամ Իրանի տարածքում ընթացող ռազմական գործողություններից։ Սակայն բանաձևը հիմնականում խորհրդանշական բնույթ ունի և պարտադիր իրավական ուժ չունի։

Reuters-ը նշում է, որ Թրամփը չի կարող վետո դնել դրա վրա։

Քվեարկությունը նախաձեռնել էին դեմոկրատ սենատորները։ Նրանք պնդում են, որ Կոնգրեսը պետք է հստակ ազդակ ուղարկի՝ առանց իր համաձայնության ռազմական գործողությունների վերսկսում չպետք է լինի։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev