Submitted by detq-editor on
Ադրբեջանը բավականին լավ մշակված քաղաքականություն է վարում հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման ուղղությամբ. Համլետ Պետրոսյան

Ադրբեջանը բավականին լավ մշակված քաղաքականություն է վարում հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման ուղղությամբ. Համլետ Պետրոսյան

Ապրիլի 12-ին համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ՌԴ «Առաջին ալիքը» Ադրբեջանի մասին պատմող հոլովակ է հեռարձակել, որտեղ «Մենք ենք, մեր սարերը» (առավել հայտնի «Պապիկ-տատիկ» անվամբ) հայտնի հուշարձանը ներկայացված է որպես ադրբեջանական խորհրդանիշ:

Թեմայի շուրջ «Դետքը» զրուցել է պատմաբան և հնագետ Համլետ Պետրոսյանի հետ:

«Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի և հայկական ամեն տարրի հանդեպ բավականին լավ մշակված է, որը հետևողականորեն իրականացվում է: Իհարկե «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը բավականին հայտնի կոթող է, որը քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը կառուցել է դեռևս խորհրդային ժամանակներում՝ 1967 թ., սակայն նրանք դա դիտարկում են որպես հին աղվանական մշակութային ժառանգության մի մաս: Արցախցիները նույնպես, ադրբեջանցիների տեսանկյունից, հայացված աղվաններ են, իսկ աղվաններին էլ ներկայացնում են որպես իրենց նախնիներ: Այնպես չէ, որ Ալիևը նոր քայլեր է մտածում, ո՛չ, սա տարիների ընթացքում շատ լավ մշակված հատուկ քաղաքականություն է, որի հիմքում թուրքերն են: Հենց վերջիններս են ուղղորդում իրենց, ինչպես հաճախ սիրում են կրկնել, կրտսեր եղբայրներին»,- մեզ հետ զրույցում ասաց Համլետ Պետրոսյանը:

Իսկ այն հարցին, թե ինչու է ռուսական կողմը գործիք դառնում թուրք-ադրբեջանական դաշինքի ձեռքում, պատմաբանը պատասխանեց. «Թուրքիան յուրաքանչյուր պատեհ և անպատեհ պահի նշում է, որ Ադրբեջանը եղբայրական երկիր է ու դաշնակից, որին պետք է աջակցել, իսկ ռուսները երբեք հաշվի չեն նստում մեզ հետ, չեն խորհրդակցում, միայն արհամարհելով՝ առաջ են տանում սեփական շահերը: Սա է իրականությունը»:

Add new comment