Submitted by Անի Երյան on
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է 672 միլիոն դոլար հատկացնել Իրանի հարստացված ուրանի վերացման և Իրանի միջուկային օբյեկտներում ստուգումներ անցկացնելու գործողությունների համար։ Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  Նրանց տվյալներով՝ այս գումարը ներառված է 80 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորման ընդհանուր հարցման մեջ, որի մասին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը ծանուցել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հանրապետական կուսակցության անդամներին։

ԱՄՆ-ին 672 միլիոն դոլար է անհրաժեշտ իրանական ուրանի առգրшվման համար. Fox News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է 672 միլիոն դոլար հատկացնել Իրանի հարստացված ուրանի վերացման և Իրանի միջուկային օբյեկտներում ստուգումներ անցկացնելու գործողությունների համար։ Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրանց տվյալներով՝ այս գումարը ներառված է 80 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորման ընդհանուր հարցման մեջ, որի մասին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը ծանուցել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հանրապետական կուսակցության անդամներին։ Այս միջոցներն անհրաժեշտ են վարչակազմին՝ Իրանի դեմ ռազմական գործողության ծախսերը ծածկելու և ամերիկյան զինամթերքի պաշարները համալրելու համար, նշում է Fox News-ը։

Ինչպես սպասվում է, 672 միլիոն դոլարը կուղղվի ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը «Իրանին միջուկային զենք մշակելու կամ ձեռք բերելու հնարավորությունից զրկելու» գործողությունների, իրանական միջուկային նյութերի, այդ թվում՝ բարձր հարստացված ուրանի վերացման և ոչնչացման, ինչպես նաև Իրանի տարածքում ստուգումներ իրականացնելու և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսչություններին աջակցելու համար։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին հայտարարել էր, որ ամերիկյան տեսուչները կմիանան ԱԷՄԳ-ի ներկայացուցիչներին և կմեկնեն Իրան՝ բարձր հարստացված ուրան փնտրելու համար։
 

Add new comment

From the author

Այսօր Եվրոպական դատարանը հրապարակեց Ապրիլյան 4-օրյա պատերազմի գործերով առաջին վճիռը։ Այս մասին գրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը:  «ՄԻԵԴ-ը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը եւ խոշտանգումների արգելքը (գլխատում եւ մարմնի պղծում)։  Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։  Սա կարեւոր նախադեպ է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ տուժածների իրավունքների պաշտպանությ
European Court Issues First Ruling on April 2016 Four-Day War Cases, Orders Azerbaijan to Pay €90,000 Compensation to Victim’s Family