Submitted by H.Aslanyan on
Եմ

ԵՄ խորհուրդը պաշտոնապես 1 տարով երկարաձգեց ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցները

Եվրոպական Միության խորհուրդը պաշտոնապես մեկ տարով երկարաձգեց հակառուսական տնտեսական պատժամիջոցները՝ իրականացնելով հունիսի 18-19-ի ԵՄ գագաթնաժողովի որոշումը։

«ԵՄ գագաթնաժողովը մեկ տարով երկարաձգեց Ռուսաստանի դեմ ոլորտային տնտեսական պատժամիջոցները», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Հունիսի 18-19-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները որոշեցին Ռուսաստանի դեմ հիմնական տնտեսական պատժամիջոցները երկարաձգել ամեն տարի՝ վեց ամիսը մեկ անգամ չսահմանվածի փոխարեն, ինչպես դա արվել է 2014 թվականից ի վեր։

 

Add new comment