Պուտինը պատմել է, թե ինչ առաջարկներ է ստացել Զելենսկուց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ վերջին օրերին Ուկրաինայի իշխանություններից ստացվել է երկու նոր առաջարկ՝ ուղղված ռազմական գործողությունների սահմանափակմանը, հայտնում է «Московский комсоолец»-ը։
Առաջինը՝ երկու կողմերից էլ հարվածների դադարեցումն է տարածքների խորքերում։ Ըստ Պուտինի, դա կապված է այն բանի հետ, որ «մեր պատասխան հարվածները Ուկրաինայի խորքերում շատ ավելի հզոր և զգայուն են», քան Կիևի հարվածները ՌԴ-ի խորքերում։
Երկրորդ առաջարկը՝ ռազմական գործողությունները սահմանափակել միայն 4 տարածքով՝ Խերսոնի, Զապորոժիեի մարզերով, ԴԺՀ-ով և ԼԺՀ-ով, իսկ մնացած բոլոր հատվածներում դրանք դադարեցնել։
«Դա Ուկրաինայի զինված ուժերին հնարավորություն կտա իրենց զորքերը դուրս բերել Նիկոլաևի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի և Սումիի մարզերից և տեղափոխել այդ վերոնշյալ շրջաններ», - պարզաբանել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Կիևի նպատակները, որը նման առաջարկներ է առաջ քաշում, հասկանալի են, սակայն Մոսկվայի ծրագրերում «չկա Կիևյան ռեժիմի փրկությունը»։
Add new comment