Submitted by H.Aslanyan on
Մեսրոպ

Տիգրանաշենի պատկանելությունը կասկածի տակ դնողները կատարում են ՔՕ հոդվածով հանցագործություն․ Մեսրոպ Առաքելյան

Բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Տիգրանաշենի պատկանելությունը, կատարում են Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն: Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Կառավարությունը մեկ շաբաթ առաջ նախաձեռնել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի փոփոխություն, որով Արարատ և Վեդի համայնքները միավորվում են՝ ներառելով նաև Տիգրանաշեն գյուղը։ Այսինքն՝ Տիգրանաշենի՝ ՀՀ-ին պատկանելությունն ամրագրված է օրենքով, և այդ փոփոխությամբ մեկ անգամ ևս ամրագրվում է գործող իշխանության կողմից։

Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում կամ քննարկում են Տիգրանաշենի պատկանելությունը, կատարում են Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն։ Խնդրում եմ, եթե նկատել եք նման հայտարարություններ, ուղարկեք ինձ՝ իրավապահ մարմիններին փոխանցելու նպատակով»,- գրել է նա։

Add new comment