Submitted by H.Aslanyan on
Եվս մեկ անգամ տեղադրում եմ այն թեզերը, որոնք հանրային դաշտը պետք է օգտագործի Ադրբեջանի զավթողական ծրագրի մասին խոսելիս։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։  «Ադրբեջանը պետական մակարդակով Հայաստանի Հանրապետության դեմ մշակում է զավթողական ծրագիր, որը կրում է «Արևմտյան Ադրբեջան» շինծու անունը։ Այն հրահանգվում և ֆինանսավորվում է Ադրբեջանի նախագահի կողմից։ Այս ծրագիրը ուղիղ սպառնալիք է թե՛ Հայաստանի, թե՛ ողջ տարածաշրջանի համար։  Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնո

Ադրբեջանցի պատգամավորը խոստովանում է, որ առաջ չէին կարող իրենց թույլ տալ Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի առաջ մղումը․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

Ադրբեջանցի պատգամավորը հերթական անգամ խոստովանում է, որ առաջ չէին կարող իրենց թույլ տալ Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի առաջ մղումը, առավել ևս՝ միջազգային որևէ գործընկերոջ մոտ․․․

Երեկ Հայաստանի Հանրապետության դեմ մշակվող զավթողական ծրագրի թեմայով հերթական հավաքն է տեղի ունեցել Ադրբեջանում։ Ընդ որում, դրա մասին գրում է հենց Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը։ Նման հավաքների մասին տեղեկատվության պակաս ադրբեջանական պաշտոնական աղբյուրներում չկա, նրանք շատ ուրախ են գրել Հայաստանի զավթման ծրագրերի մասին, առավել ևս՝ երբ Հայաստանից դրանց պատշաճ արձագանքող չկա։

Ինչևէ, այս հավաքի ժամանակ հնչած ելույթներից ուշադրություն գրավեց Ադրբեջանի իշխող պատգամավոր Մալահաթ Իբրահիմգըզըի այն ելույթը, որտեղ նա ասում է․ «Նախկինում դժվար էր միջազգային հարթակներում արտասանել «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունը, ապա այսօր միջազգային կազմակերպությունների օրակարգում են Արևմտյան Ադրբեջանից արտաքսված մեր հայրենակիցների իրավունքները»։ 

Հայաստանի Հանրապետությունը «Արևմտյան Ադրբեջան» կոչելը նորմալ դիվանագիտության կազմակերպման դեպքում երբեք հնարավոր չէր լինի նաև այսօր, բայց դե․․․ այս ամենը Ադրբեջանի համար հնարավոր են դարձնում հայկական կառավարությունը ղեկավարող նրա փաստաբանները։

Add new comment