Մոսկվան միջազգային հանրությանը կոչ է անում ուշադրություն դարձնել խաղաղ բնակչության դեմ Կիևի hանցավnր գործողություններին. Դմիտրի Պեսկով
Մոսկվան միջազգային հանրությանը կոչ է անում ուշադրություն դարձնել խաղաղ բնակչության դեմ Կիևի հանցավոր գործողություններին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ևս մեկ անգամ, առիթից օգտվելով, կցանկանայինք ուշադրություն հրավիրել միջազգային հանրության, ներգրավել միջազգային հանրության ուշադրությունը Կիևի ռեժիմի այս հանցավոր գործողությունների վրա», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ հարվածի հետևանքով մասնավոր տուն է հրդեհվել, ինչի հետևանքով մահացել է 6 ամսական երեխա:
Add new comment