Submitted by Անի Երյան on
Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը և իրանական միջուկային ծրագիրը Դոհայում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև ընթացող անուղղակի բանակցությունների հիմնական թեմաները կլինեն։ Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամեդ ալ-Անսարին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:   «Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը, իհարկե, ընթացող բանակցությունների գլխավոր թեմաներից մեկն է։ Բայց դա միակ վիճելի հարցը չէ, կան նաև այլ հարցեր, որոնց թվում՝ միջուկային ծրագիրը և տարածաշրջանային իրավիճակն ընդհանուր ա

Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ

Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը և իրանական միջուկային ծրագիրը Դոհայում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև ընթացող անուղղակի բանակցությունների հիմնական թեմաները կլինեն։ Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամեդ ալ-Անսարին: Հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը, իհարկե, ընթացող բանակցությունների գլխավոր թեմաներից մեկն է։ Բայց դա միակ վիճելի հարցը չէ, կան նաև այլ հարցեր, որոնց թվում՝ միջուկային ծրագիրը և տարածաշրջանային իրավիճակն ընդհանուր առմամբ»,- ասել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ։

Ալ-Անսարին ընդգծել է, որ Դոհայի դիրքորոշումն անփոփոխ է և կայանում է նրանում, որ անհրաժեշտ է ապահովել անարգել նավագնացությունը Հորմուզի նեղուցում, որն ունի միջազգայինի կարգավիճակ։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ձեռնարկատեր Ջարեդ Քուշները Կատարում միջնորդների հետ կքննարկեն տարածաշրջանային դոսյեները, ամերիկյան և իրանական պատվիրակությունների ուղղակի շփումներ չեն նախատեսվում, հայտարարել է ալ-Անսարին։

«ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցը Դոհա ընթանում է միջնորդների հետ հանդիպումների շրջանակում՝ տարածաշրջանում տարբեր դոսյեներ քննարկելու համար։ Նրանց թվում, իհարկե, Իրանի հետ բանակցությունները, Լիբանանում տիրող իրավիճակը և այլ հարցեր են»,- ասել է դիվանագետը։

Պատասխանելով ամերիկյան և իրանական ներկայացուցիչների հնարավոր ուղղակի շփումների մասին հարցին՝ նա ընդգծել է, որ առաջիկա օրերին կողմերի միջև ուղղակի շփումներ չեն կանխատեսվում։

 

Add new comment