Submitted by A.Gevorgyan on
hercegovina

Ադրբեջանն ու Բոսնիա և Հերցեգովինան հռչակագիր են ստորագրել ռազմավարական գործընկերության վերաբերյալ

Բոսնիա և Հերցեգովինայի ու Ադրբեջանի նախագահներ Ժելկա Ցվիյանովիչը և Իլհամ Ալիևը  Սարաևոյում ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել։

«Մենք որոշել ենք ռազմավարական գործընկերներ դառնալ»,- հայտարարել է Ցվիյանովիչը։

Նա նշել է, որ փաստաթուղթը կօգնի բարելավել երկկողմ տնտեսական համագործակցությունը և հիմք կհանդիսանա անվտանգության ոլորտում առավել արդյունավետ համագործակցության համար։ Ալիևն իր հերթին հայտարարել է, որ բալկանյան այդ երկրի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության լայն հնարավորություններ կան՝ հավելելով, որ ադրբեջանական Հարավային գազային խողովակաշարը Բոսնիա և Հերցեգովինայի սահմանների կողքով է անցնում։

«Բնական կլիներ համագործակցություն սկսել գազի ոլորտում։ Համապատասխան հանձնարարականներն արդեն տրվել են»,- նշել է Ալիևը։

Հարավային գազային միջանցքով Ադրբեջանը գազ է մատակարարում Իտալիային, Հունաստանին, Բուլղարիային, Ռումինիային։ Եվրամիությունը ծրագրում է ընդլայնել Ադրբեջանը Եվրոպային կապող այդ խողովակաշարը և կրկնապատկել ադրբեջանական գազի մատակարարումը։

 

Add new comment