Submitted by H.Aslanyan on
Տիգրան

Իշխանությունը չի կրճատում վարժական հավաքների ժամկետը՝ դա դիտարկելով որպես «պատիժ»․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.

«25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին։

Ճիշտ պլանավորման և աշխատանքի արդյունավետ բաշխման պայմաններում հնարավոր է նախատեսված ծրագրերն իրականացնել 20-21 օրում՝ ներառյալ մարտական հերթապահությունը։

Ե՛վ մարդկանց ժամանակն են անիմաստ խլում, և՛ պետության ռեսուրսներն են վատնում։

Իրենց համար առաջնահերթն այն է, որ բանակի հրամանատարությունը նոր համազգեստ ունի, իսկ քաղաքական հրահանգներն օպերատիվ իրականացնում են»:

Add new comment