Submitted by H.Aslanyan on
Ռյուտե

ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. Ռյուտե

Իրանի դեմ ռազմական գործողության շրջանակներում եվրոպական ավիաբազաներից օդ է բարձրացել ԱՄՆ-ի շուրջ 5,000 ինքնաթիռ, և դա հաստատում է, որ Եվրոպան մնում է Վաշինգտոնի կարևոր ռազմական դաշնակիցը։ Այս մասին Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եթե նայեք ընդհանուր պատկերին, ապա կտեսնեք, որ եվրոպական երկրները կատարում են իրենց խոստումները։ Դա հանգեցրել է նրան, որ 4,000, գուցե նույնիսկ մինչև 5,000 ամերիկյան թռիչք է իրականացվել եվրոպական օդանավակայաններից՝ ի աջակցություն «Էպիկական կատաղություն» գործողության», - ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

Ռյուտեն վստահություն է հայտնել, որ Եվրոպան կրկին խոշոր հարթակ է Միացյալ Նահանգների կողմից ուժի ցուցադրման համար։

Միաժամանակ նա ընդունել է, որ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում հիասթափություն են զգում առանձին դեպքերի պատճառով, երբ եվրոպացիները միշտ չէ, որ կատարում էին երկկողմ համաձայնագրերը։

«Ես չեմ ասում, որ հիասթափություն առաջացնող այդ առանձին դեպքերը գոյություն չունեն, բայց ընդհանուր առմամբ պատկերը շատ դրական է», - ասել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։ Ռյուտեն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ եվրոպական վերազինման ծրագիրը 300 միլիարդ դոլարի սպառազինության պատվերների շնորհիվ աշխատանքով է ապահովում ամերիկյան պաշտպանական արդյունաբերության 195 հազար աշխատակցի։

Add new comment