Submitted by Անի Երյան on
Ռուսաստանը ՆԱՏՕ-ի զորավարժություններից հետո միջոցներ է մշակում. ԱԳՆ

Ռուսաստանը ՆԱՏՕ-ի զորավարժություններից հետո միջոցներ է մշակում. ԱԳՆ

Ռուսական կողմը ՆԱՏՕ-ի զորավարժություններից հետևություններ է անում՝ անվտանգության ապահովման միջոցառումներ մշակելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական հիմնախնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։ 

Երեքշաբթի օրը մեկնարկել են «Բրիզ» ռազմածովային զորավարժությունները՝ Բուլղարիայի ռազմածովային ուժերի և ՆԱՏՕ-ի մասնակցությամբ։ 

Մեկնաբանելով զորավարժությունների մեկնարկը՝ Մասլեննիկովը նշել է, որ ռուսական կողմն ուշադիր հետևում է նման միջոցառումներին, վերլուծում դրանք և հետևություններ անում, այդ թվում՝ ՌԴ անվտանգության ապահովման նպատակով լրացուցիչ միջոցների մշակման առումով։ 

Add new comment