Ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթի համաձայն, Բաքուն, օգտվելով Երևանի զիջողականությունից, չի շտապում վերջնական փաստաթուղթ ստորագրել՝ ընդլայնելով պահանջները՝ անկլավների հանձնումից և սահմանազատման անվան տակ տարածքների յուրացումից մինչև ՀՀ Մայր օրենքի փոփոխություն ու շուրջ 300 հազար ադրբեջանցիների «վերաբնակեցում»։
Ալիևի վարչակազմը ստեղծել ու պետականորեն ֆինանսավորում է «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը, որը լոբբինգ է իրականացնում, համաժողով է անցկացրել ԱՄՆ Կոնգրեսում, իսկ 2023-ի հունվարին և մարտին ՄԱԿ-ի անդամներին ուղարկել դիմում-նամակներ։
Add new comment