Submitted by Անի Երյան on
Կարմիր դրոշը՝ վրեժխնդրության կոչով, ծածանվում է Թեհրանի գլխավոր կրոնական համալիրի՝ Իմամ Խոմեյնիի մոսալլայի գմբեթի վրա։ Վերջին երեք օրերին այստեղ իրանցիները հրաժեշտ են տվել մահացած գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և նրա ընտանիքի անդամներին, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։   Մոսալլայում Խամենեիի դագաղի գտնվելու վերջին ժամերին մի քանի միլիոն մարդ է եկել նրան հրաժեշտ տալու։ Ողջ մայրաքաղաքում շարունակվել են սգո միջոցառումները, մարդիկ երեկոյան դուրս են եկել գլխավոր հրապարակներ՝ դրոշներով և առաջնորդի դիմանկարներով՝ իշխ

Թեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրnւթյան կոչով դրոշ է հայտնվել

Կարմիր դրոշը՝ վրեժխնդրության կոչով, ծածանվում է Թեհրանի գլխավոր կրոնական համալիրի՝ Իմամ Խոմեյնիի մոսալլայի գմբեթի վրա։ Վերջին երեք օրերին այստեղ իրանցիները հրաժեշտ են տվել մահացած գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և նրա ընտանիքի անդամներին, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։


Մոսալլայում Խամենեիի դագաղի գտնվելու վերջին ժամերին մի քանի միլիոն մարդ է եկել նրան հրաժեշտ տալու։ Ողջ մայրաքաղաքում շարունակվել են սգո միջոցառումները, մարդիկ երեկոյան դուրս են եկել գլխավոր հրապարակներ՝ դրոշներով և առաջնորդի դիմանկարներով՝ իշխանություններին իրենց աջակցությունը հայտնելու համար։ Քաղաքը պատրաստվում է մահացած առաջնորդի և նրա հարազատների մարմինների մասնակցությամբ մասշտաբային երթի, որին, ըստ իշխանությունների տվյալների, կմասնակցի 15-ից 20 միլիոն մարդ։

Add new comment