ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանին և Բելառուսին սահմանակից երկրներն ուժեղացնում են պաշտպանությունը
Ռուսաստանին և Բելառուսին սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ուժեղացնում են իրենց պաշտպանունակությունը՝ հնարավոր ռազմական հակամարտության սցենարին պատրաստվելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Politico-ին։
Պարբերականի տվյալներով՝ Ֆինլանդիան պաշտպանության վրա ծախսում է իր ՀՆԱ-ի գրեթե 3%-ը և նախատեսում է մինչև 2035 թվականն այդ ցուցանիշը հասցնել 5%-ի։ Երկիրը նաև առաջիկա ամիսներին սպասում է ամերիկյան F-35 կործանիչների մատակարարմանը, սակայն դեռևս հետ է մնում անօդաչու տեխնոլոգիաների կիրառման հարցում։
Լեհաստանը, իր հերթին, ներդրումներ է կատարում բետոնե պաշտպանական արգելապատնեշների, սենսորների, անօդաչու սարքերի և բանակի ընդլայնման ուղղությամբ՝ ամրացնելով սահմանները Կալինինգրադի մարզի և Բելառուսի հետ։ Միաժամանակ, որոշ հատվածներում արձանագրվել են ծրագրերի և իրականացման միջև անհամապատասխանություններ։
Իսկ Լիտվան, Լատվիան և Էստոնիան համատեղ զարգացնում են Բալթյան պաշտպանական գիծը՝ կառուցելով հակատանկային խրամատներ, բունկերներ, ականապատ տարածքներ և այլ պաշտպանական ենթակառուցվածքներ։
Add new comment