Submitted by Անի Երյան on
Բրազիլիայի տարածքում Միացյալ Նահանգների կողմից ռազմական ուժ կիրառելու հավանականություն է առաջացել: Այս մասին հայտարարել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրան, հայտնում է ՏԱՍՍ-ը:   «Ամերիկյան իշխանությունների որոշումը լուրջ ռիսկեր է պարունակում Բրազիլիայի քաղաքացիների համար ֆինանսական և միգրացիոն ոլորտներում։ Վերջապես, Բրազիլիայի տարածքում Միացյալ Նահանգների կողմից ռազմական ուժ կիրառելու հավանականություն է առաջացել», - մեջբերում է CNN Brasil հեռուստաալիքը նախարարի պատասխանը Բրազիլիայի Կոնգրեսի

Բրազիլիայի տարածքում ԱՄՆ-ի կողմից ռшզմական nւժ կիրառելու հավանականություն կա. Բրազիլիայի ԱԳ նախարար

Բրազիլիայի տարածքում Միացյալ Նահանգների կողմից ռազմական ուժ կիրառելու հավանականություն է առաջացել: Այս մասին հայտարարել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրան, հայտնում է ՏԱՍՍ-ը:


«Ամերիկյան իշխանությունների որոշումը լուրջ ռիսկեր է պարունակում Բրազիլիայի քաղաքացիների համար ֆինանսական և միգրացիոն ոլորտներում։ Վերջապես, Բրազիլիայի տարածքում Միացյալ Նահանգների կողմից ռազմական ուժ կիրառելու հավանականություն է առաջացել», - մեջբերում է CNN Brasil հեռուստաալիքը նախարարի պատասխանը Բրազիլիայի Կոնգրեսի Պատգամավորների պալատում տեղի ունեցած լսումների ժամանակ ազգային անվտանգության սպառնալիքների մասին հարցին։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ բրազիլական դիվանագիտական գերատեսչության աղբյուրները կարծում են, որ Comando Vermelho (CV, «Կարմիր հրամանատարություն») և Primeiro Comando da Capital (PCC, «Առաջին մայրաքաղաքային հրամանատարություն») հանցավոր խմբավորումները «միջազգային ահաբեկչական կազմակերպությունների» ցանկում ներառելու Վաշինգտոնի արմատական քայլը առավելություններ չի տա կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարի համար։

Ավելի վաղ Բրազիլիան արդեն իսկ սպառնալիք էր անվանել ինքնիշխանությանը ԱՄՆ-ի՝ հունիսի 5-ից տեղական հանցավոր խմբավորումները ահաբեկչական ճանաչելու որոշումը։

Add new comment

From the author

Ես չեմ կարծում, որ Թուրքիային պետք է տրամադրվեն F-35-ներ կամ  կործանիչների շարժիչներ, որովհետև կխախտՎի ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում, որն ի վերջո երաշխավորված է օդում Իսրայելի գերակայությամբ, ինչպես նաև այս հարցում Ամերիկայի դիրքորոշմամբ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։  Ըստ նրա՝ թուրքերը ֆինանսավորում են ՀԱՄԱՍ-ին, «կարմիր գորգ են փռում ՀԱՄԱՍ-ի առջև»։ «Ըստ էության, նրանք աջակցում են վատ տղաներին»,- հավելել է նա։  «Թուրքիան մատը մատին չի խփել, որպեսզի օգնի Իրանի հարցում»
Netanyahu Makes Anti-Turkey Statements