Submitted by H.Aslanyan on
Ալիև

Ալիևն ընդգծել է Թրամփի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման գործում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Սթիվ Դեյնսին, փոխանցում է АПА-ն։

Իլհամ Ալիևը նշել է, որ անձնական լավ հարաբերություններ ունի Դոնալդ Թրամփի հետ՝ ընդգծելով նրա առանձնահատուկ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են նաև TRIPP միջանցքի նշանակությունը տարածաշրջանային տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման գործում, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի և ԱՄՆ Սենատի միջև երկխոսության ամրապնդման և հետագա համագործակցության հեռանկարների շուրջ։

Add new comment