Submitted by H.Andreasyan on
Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնանկությունը չկապել Տեղի դեպքերի հետ

Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնանկությունը չկապել Տեղի դեպքերի հետ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանի պաշտոնանկությունը չկապել Տեղ գյուղի դեպքերի հետ։

«Սահմանապահ զորքերի հրամանատարը բարոյական ու պրոֆեսիոնալ առումով բարձրակարգ սպա է։ Ես առաջարկում եմ պաշտոնանկությունը չկապել Տեղ գյուղի հետ, միգուցե նաև պաշտոնեական տեղաշարժեր են»,- ապրիլի 14-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։

Անդրանիկ Քոչարյանը հաստատել է, որ Տեղի գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպի վայրում եղել է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը. «Կորպուսի հրամանատարը տվյալ տարածքում էր, որ նման հարցերն առանց կրակոցի լուծվեն»։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինծառայողների ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են նաև ականանետային միջոցներ։ 

Նախագահի հրամանագրով՝ Արման Մարալչյանը ապրիլի 12-ին ազատվել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից:

Add new comment