Ադրբեջանին հրավիրել են G20-ի գագաթնաժողովին, Հայաստանին՝ ոչ
ԱՄՆ-ն Հայաստանին չի հրավիրել G20 գագաթնաժողովին, մինչդեռ Ադրբեջանը հրավիրված երկրների շարքում է։ Գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերի 14-15-ը Մայամիում։
Գագաթնաժողովին հրավիրված երկրների ցանկում են նաև Ղազախստանը, Ուզբեկստանը, Ֆինլանդիան, Իռլանդիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Քաթարը, Սինգապուրը, Իսպանիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։
Հիշեցնենք, որ 2025 թվականի G20 գագաթնաժողովը տեղի է ունեցել Հարավային Աֆրիկայի Յոհաննեսբուրգ քաղաքում։
Add new comment