Չինաստանը հերքում է Ռուսաստանին սպառազինության մատակարարումները
Պեկինը պնդում է, որ Ռուսաստանին զենք չի մատակարարում Ուկրաինայում պատերազմի վարման համար ու ապագայում էլ չի մատակարարելու, հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Ցին Գանը Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկի հետ երկու ժամ տևած հանդիպումից հետո, գրում է «Դոյչե Վելլեի» ռուսական ծառայությունը։
Ցին Գանը նշել է, որ Չինաստանի քաղաքականությունն այս հարցում անփոփոխ է մնալու։ Այսպես կոչված երկակի նշանակության ապրանքների մատակարարման հարցին անդրադառնալով, որոնք կարող ենք օգտագործվել ռազմական նպատակներով, Գանը նշել է, որ ամեն ինչ դիտարկվում է օրենսդրության պահանջներին համապատասխան։
Բերբոկը Պեկին կատարած այցի ժամանակ հորդորել է Չինաստանի իշխանություններին զենք չմատակարարել Մոսկվային։ Նա նաև տարակուսանք է հայտնել, թե ինչու Չինաստանը դեռևս կոչ չի արել Ռուսաստանին դադարեցնել պատերազմը։ Գանը գերմանացի գործընկերոջ այս կոչին ուղիղ չի արձագանքել։ Նա հայտարարել է, որ Չինաստանը կրակի վրա յուղ չի լցնելու և ուզում է՝ խաղաղության համաձայնագիր ստորագրվի։
Add new comment