Թուրքիան Ռուսաստանից գնած Ս-400-ները վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին
Թուրքիան Ռուսաստանից գնած Ս-400 զենիթահրթիռային համակարգերը վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին. գրում է Hurriyet-ը։
Լրատվամիջոցը գրում է, որ իբր գործարքի մասին կհայտարարվի այսօր, և որ երեկ աշխատանքներ են տարվել որոշ խնդիրների վերացման ուղղությամբ։ Հավանական գնորդների թվում են ԱՄԷ-ն և Կատարը։
Թուրքիայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս լուրը։
Ժամանակին ԱՄՆ-ն Թուրքիային հանել էր F-35 կործանիչների արտադրության և մատակարարման ծրագրից՝ ռուսական համակարգեր գնելու պատճառով:
Add new comment