Submitted by D.Guyumjyan on
55

Իրանցի գեներալը հայտնել է, որ երկիրն առավելագույնի է հասցրել պաշտպանական հզորությունն ու կանխարգելիչ ուժը

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության կենտրոնական շրջանի հրամանատար Ալի Հադդադի Սամանին հայտարարել է, որ ներքին հնարավորությունների ու կարողությունների վրա հիմնված պաշտպանական տեխնիկայի զարգացումը և առկա տեխնիկայի ու զինատեսակների տեղայնացումը հանգեցրել են երկրի պաշտպանական կանխարգելիչ ուժի առավելագույն մեծացմանը: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Սամանին շեշտել է, որ Իրանի պաշտպանական դոկտրինան հիմնականում հիմնված է  կանխարգելիչ ուժի սկզբունքի վրա: Նրա խոսքով՝ իրական կանխարգելիչ ուժ ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ հուսալի ռազմական և սպառազինական  հնարավորություններ և հզոր ու մարտունակ զինված ուժեր:

Իրանցի գեներալը հայտնել է, որ ներկայումս միջազգային ասպարեզում բանակի հակաօդային պաշտպանության գերակայությունն ու արժեքավոր դիրքը  պայմանավորված են Իրանի ժողովրդի միասնականությամբ ու միատարրությամբ։ Նա նշել է, որ պաշտպանական տեխնիկայի զարգացումը շատ կարևոր դեր է խաղում երկրի օդային սահմանների պաշտպանության համար։

«Այս առումով հենվելով ներքին հնարավորությունների և առկա տեխնիկայի տեղայնացման վրա՝ մենք առավելագույնի ենք հասցրել պաշտպանական հզորությունն ու կանխարգելիչ ուժը»,- ասել է նա։

Վերջինս նաև հավելել է, որ Իրանի բանակի հակաօդային պաշտպանությունը, հաշվի առնելով թշնամիների հնարավոր սպառնալիքներն ու անհեթեթ հայտարարությունները, բարձրացրել է իր խելացի պաշտպանունակությունը և վճռական ու համարժեք կպատասխանի երկրի օդային տարածք ցանկացած ԱԹՍ-ի չարտոնված մուտքին։

 

Add new comment