Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ չի հրաժարվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին աջակցելուց, չնայած որոշ հարցերի շուրջ իրենց միջև առկա տարաձայնություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է հաղորդավար Հյու Հյուիթի հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով զանգվածային լրատվամիջոցների այն հաղորդագրությունները, թե նա որոշել է այլևս չաջակցել Նեթանյահուին։
«Ոչ, բնավ ոչ։ Մենք շատ հաշտ ենք, – ասել է ԱՄՆ ղեկավարը։ – Երբեմն ես համաձայն չեմ լինում նրա հետ։ Եվ ես բացահայտորեն ասում եմ այդ մասին։ Եվ ես ճիշտ եմ լինում»:
«Նա պատերազմական ժամանակների վարչապետ է։ Նա լավ է կատարում իր գործը», – ընդգծել է Միացյալ Նահանգների ղեկավարը։
Թրամփի խոսքով՝ եթե ինքը կամ Նեթանյահուն չզբաղեցնեին իրենց պաշտոնները, «Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա» Իրանի գործողությունների պատճառով։
Հուլիսի 5-ին Նեթանյահուն հայտարարել է, որ հրեական պետության իշխանությունների և Վաշինգտոնի վարչակազմի միջև չկան տարաձայնություններ քաղաքականության հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի վերաբերյալ։ Հուլիսի 4-ին Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունների առնչությամբ Նեթանյահուն «գիտի, թե ով է գլխավորը»։
Add new comment