Submitted by H.Aslanyan on
Իրան

ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ 7-ժամյա լայնածավալ հարվածային գործողության ավարտի մասին

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ավարտվել է Իրանի տարածքի դեմ իրականացված յոթժամյա հարվածաշարը։

Հրամանատարության տվյալներով՝ ամերիկյան կործանիչները, անօդաչու թռչող սարքերն ու ռազմածովային ուժերի նավերը բարձր ճշգրտության զինամթերքով հարվածներ են հասցրել Իրանի հրթիռային բազաներին, անօդաչու թռչող սարքերի օբյեկտներին, ռազմածովային ուժերի ենթակառուցվածքներին և ափամերձ պաշտպանության համակարգերին։

CENTCOM-ում նշել են, որ գործողության նպատակն էր էլ ավելի սահմանափակել Իրանի հնարավորությունները՝ սպառնալու առևտրային նավագնացությանը և քաղաքացիական նավերին։

Add new comment