Submitted by H.Aslanyan on
Տուրբին

Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինը

Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր՝ 16 ՄՎտ հզորությամբ լողացող հողմային տուրբինը, որը տեղադրված է հատուկ հարթակի վրա։ Հարթակը ծովի հատակին ամրացված է ճոպաններով, ինչի շնորհիվ գրեթե չի ենթարկվում ճոճումների։ Հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

 307 մետր բարձրությամբ կայանքը ուղևորվում է դեպի Լուֆենգի նավթագազային հանքավայր՝ Հարավչինական ծովում։ Դրա առանձնահատկությունն այն է, որ արտադրված էլեկտրաէներգիան չի փոխանցվելու ցամաքային էլեկտրացանցին, այլ ստորջրյա մալուխներով մատակարարվելու է հարակից նավթագազային հարթակներին։

Հաշվարկների համաձայն՝ տուրբինը տարեկան կարտադրի շուրջ 54 միլիոն կՎտ·ժ էլեկտրաէներգիա։ Դա հնարավորություն կտա զգալիորեն նվազեցնել ծովային հարթակներում վառելիքի սպառումը․ ընկերությունը կանխատեսում է տարեկան խնայել մոտ 15 հազար խմ վառելիք և 35 հազար տոննայով կրճատել CO₂-ի արտանետումները։

Add new comment