Submitted by H.Aslanyan on
Ազգզն

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության ապահովումը Անկարայի արտաքին քաղաքականության գերակա խնդիրներից մեկն է։ Ըստ APA-ի, սա արտացոլված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության 2026 թվականի գործողությունների ծրագրում։

Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցություններով և համակարգմամբ։ Թուրքիան նաև կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը կշարունակվի ամրապնդվել՝ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորումը հեշտացնելու և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։

Փաստաթղթում ընդգծվում է, որ թուրք-հայ և ադրբեջանա-հայ գործընթացները պետք է առաջ ընթանան համակարգված ձևով՝ տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն, բարգավաճում և անվտանգություն ապահովելու համար։

Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվում Ադրբեջանի հետ հարաբերություններին։ Այնտեղ նշվում է, որ այս բացառիկ հարաբերությունները, որոնք հիմնված են լեզվի, պատմության, մշակույթի և ինքնության ընդհանուրության վրա, կշարունակվեն ամրապնդվել բարձր մակարդակի շփումների միջոցով։

«Նպատակն է, որ մեր ռազմավարական գործընկերությունը նպաստի Հարավային Կովկասում խաղաղությանը, բարգավաճմանը և կայունությանը երկկողմ և բազմակողմ նախաձեռնությունների միջոցով»։ «Միևնույն ժամանակ, Ադրբեջանի հետ մեր սերտ համակարգումը և համագործակցությունը վճռականորեն կշարունակվեն տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացների շրջանակներում», – նշվում է փաստաթղթում։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության գործողությունների ծրագրում ընդգծվում է, որ Անկարան կշարունակի համակարգել իր գործողությունները Ադրբեջանի հետ՝ 2026 թվականին Հարավային Կովկասում խաղաղության օրակարգը առաջ մղելու համաչի։

Add new comment