Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքները «Հիզբոլլահ»-ի համար. Գլխավոր կորուստներն ու շահույթները

Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքները «Հիզբոլլահ»-ի համար. գլխավոր կորուստներն ու ձեռքբերումները

Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքները «Հիզբոլլահ»-ի համար. գլխավոր կորուստներն ու ձեռքբերումները

«Հիզբոլլահ»-ի զորքերը մասնակցեցին քաղաքային և գյուղական մարտերին սիրիական տարածքների երկայնքով, ինչը յուրահատուկ էր կուսակցության մարտական պատմության մեջ։

Պատերազմին մասնակցությունը «Հիզբոլլահ»-ին ինչպես զորացրեց, այնպես էլ թուլացրեց։ Վերջինիս թուլացումը թշնամիներին հնարավորություն կտար զգալի հարվածներով հետ մղելու նրան՝ օգտագործելով Սիրիայում ստացած ծանր վերքերը. դա կարող էր լինել վերջին տարիների լավագույն հնարավորությունը «Հիզբոլլահ»-ի հակառակորդների, մասնավորապես Իսրայելի պաշտպանական ուժերի համար՝ պատերազմ սկսելու թուլացած խմբավորման դեմ։

Ասադի ռեժիմին ռազմական աջակցությունը հանգեցրեց նաև մեկ այլ ռազմաճակատի առաջացման. խոսքը Լիբանանի սիրտը համարվող Բեյրութի և Բեկաա հովտի մասին է, որտեղ հունիսի վերջին սուննիական ծայրահեղականներն իրականացրին ինքնասպանություններ՝ ռմբակոծությունների տեսքով։

2014 թ. օգոստոսին երկու ծայրահեղական խմբավորումների զինյալները հարձակվեցին Լիբանանի հյուսիսային Արսալ քաղաքի վրա և գերեվարեցին ավելի քան 20 ոստիկանի ու զինվորի՝ սպառնալով մահապատժի ենթարկել նրանց, եթե «Հիզբոլլահ»-ը չհեռանա Սիրիայից: Հոկտեմբերին «Ջաբհաթ ան-Նուսրան» Բեկաա հովտում իրականացրեց մի շարք գրոհներ, սպանեց «Հիզբոլլահ»-ի անդամներին և հրապարակեց նրանց պարտության մասին տեսանյութեր: Դրանից հետո «Հիզբոլլահ»-ը ճնշումներ գործադրեց սոցիալական կայքերից տեսանյութերը հեռացնելու համար, ռումբեր տեղադրեց հարավային սահմանամերձ քաղաքում, վիրավորեց իսրայելցի երկու զինվորի՝ փորձելով ցույց տալ, որ դեռևս ի վիճակի է դիմակայելու Իսրայելին՝ չնայած սիրիական հակամարտությունում մասնակցությանը:

«Հիզբոլլահ»-ի ներգրավումը սիրիական հակամարտությունում կարող էր փոխել նրա՝ որպես զինված ոչ պետական կառույցի կարգավիճակը։ Սիրիական մարտական ​​ճակատում միջամտության շնորհիվ խումբն այժմ ունի անդրազգային բնույթ։

Սիրիայում նվաճումների վերաբերյալ «Հիզբոլլահ»-ի դիսկուրսը չի ներկայացնում կուսակցության համար դրանց ծավալի կամ նշանակության իրական պատկերը, քանի որ վերջինս չունի կարողություն ինքնուրույն կապիտալացնել սիրիական հողում ձեռք բերված ցանկացած հաղթանակ: Քանի դեռ այն տեղական խումբ է, որը տարածաշրջանային դեր ունի, նրան պետք է հովանավոր պետություն, որն ակտիվ է տարածաշրջանում՝ ինչպես իր տեղական, այնպես էլ տարածաշրջանային նպատակներին հասնելու համար: Միանգամայն ակնհայտ է, որ Լիբանանը չի կարող այդ հովանավորի դերը խաղալ, նույնիսկ եթե վերահսկում է կուսակցությունը՝ հաշվի առնելով, որ Լիբանանը գործնականում չի կարողացել վարել իր գործերը: Այսպիսով՝ քանի որ «Հիզբոլլահ»-ը ռազմավարական առումով պատկանում է իրանական առանցքին, ճշգրիտ է ասել, որ այն ներգրավվել է այս պատերազմում «աղանդավորական բնույթի աշխարհաքաղաքական դրդապատճառներով»:  

«Հիզբոլլահ»-ի ձեռքբերումները կարելի է ամփոփել հետևյալ կերպ. Սիրիայում Իրանի ակտիվ ներկայության շարունակություն՝ մասնավորապես հաշվի առնելով այն «օրինականությունը», որը ձեռք բերեց «թաքֆիրների» և «ահաբեկիչների» դեմ պայքարի պատմության ընթացքում (Ասադի դաշնակիցների կողմից օգտագործված տերմիններ, որոնք վերաբերում էին սիրիական ընդդիմության բոլոր խմբակցություններին, որոնք դեմ են Բաշար ալ-Ասադի իշխանությանը՝ անկախ նրանց գաղափարական պատկանելությունից): Այս ընդլայնված իրանական ազդեցությունն իրականում ի շահ կուսակցության էր, քանի որ այժմ շատ հավանական է, որ Թեհրանի ռազմական վերնախավը զգալի աջակցություն ցուցաբերի հարևան Լիբանանում «Հիզբոլլահ»-ին՝ նկատի ունենալով, որ սիրիական տարածաշրջանային և, ինչու ոչ, նաև միջազգային հանգամանքները թույլ են տվել մեծացնել տարածաշրջանում իրանցիների թիվը (չնայած ժամանակավորապես):

Այնուամենայնիվ, «Հիզբոլլահ»-ը պահպանում է իր լիբանանյան դերը՝ որպես երկրի սահմանների պաշտպան, լինի սիրիական ցանկացած զինված խմբավորման, թե Իսրայելի դեմ պայքարում: Վերջինիս հետ ունեցած դիմակայության արդյունքում «Հիզբոլլահ»-ը նույնպես միջազգային ճանաչում ձեռք բերեց, հատկապես Ամերիկայի կողմից՝ որպես «ահաբեկչությանը» դիմագրավող սյուներից մեկը, որը տարածվում էր Սիրիայից մինչև Լիբանան։

Ի տարբերություն Իսրայելի հետ դիմակայության նախորդ իրավիճակի՝ «Հիզբոլլահ»-ը պատերազմ մղեց Սիրիայում` չունենալով իրական ինկուբատոր կամ միջավայր, որը կարող է որակվել բարեկամական: Այն կրոնական կուսակցություն է, որը հետևում է շիայական տասներկուական (իսնա'աշարիա) ուսմունքին և իսլամական իրավաբանների հոգաբարձությանը (Վելայաթ ալ-Ֆաքիհ), որն ունի համեմատաբար փոքր թվով հետևորդներ Սիրիայում: Ավելին՝ փոքրամասնությունների հետ դաշինքներ ձևավորելը, ինչպես դա եղավ Լիբանանում, դժվար կլիներ կիրառել Սիրիայում՝ երկրում մեծ թվով սուննիների առկայության պատճառով: Մյուս կողմից՝ սիրիական փոքրամասնությունները վստահ չէին, որ մեծամասնության հաշվին ցանկացած աշխարհագրական կամ ժողովրդագրական փոփոխություն երկար կտևի, քանի որ դրանք կարող էին փլուզվել տեղում նոր զարգացումների պատճառով:

«Հիզբոլլահ»-ի ամենամեծ կորուստը բարոյական և քաղաքական բնույթ ուներ․ դա կուսակցության՝ որպես արաբական և իսլամական աշխարհում դիմադրության շարժման ժողովրդական օրինականության կորուստն էր: Կուսակցությունը տևական ժամանակ արյան գին է վճարել վերոնշյալ փաստը հաստատելու համար, ինչպես, օրինակ, պաղեստինցիների հետ լիբանանյան շիայական ԱՄԱԼ շարժման, այսպես կոչված, «փախստականների ճամբարների պատերազմի» ժամանակ, 1985-1988 թվականներին՝ շարունակելով «իսլամական միասնության» կարգախոսները՝ «Իսլամական շարժում» և «Իսլամական ժողովուրդներ»: Այդ ժամանակ կուսակցությունը ձգտում էր ներկայացնել իր կարգավիճակը` որպես դիմադրության շարժում ընդդեմ Հարավային Լիբանանի իսրայելական օկուպացման՝ զերծ դավանանքի տարրերից: Այն նաև հասցրել էր հաջողությամբ պահպանել դիրքերը լիբանանյան աղանդների շրջանում` վերափոխելով քաղաքական դիսկուրսը, խուսափելով ներքին կոռուպցիայի կամ քաղաքական բախումների մեջ ներքաշվելուց, որպեսզի համապատասխանի իր դերին:

2000 թ. Հարավային Լիբանանի ազատագրման ազգային կարգախոսի ներքո  իսլամական շիայական «Հիզբոլլահ»-ն ազգային համագործակցության շրջանակում ազատագրեց տարածքը՝ չպահանջելով կուսակցության համար որևէ արտոնություն։

Ռազմավարական առումով կուսակցությունը պատերազմի մեջ մտավ տարածաշրջանի մեծամասնության դեմ՝ որդեգրելով աղանդավորական կարգախոսներ՝ այդպիսով կորցնելով դիմադրության շարժման իր դիրքը: Ավելին՝ Լիբանանի նահանգում որոշումներ կայացնելու նրա իշխանությունը երկարատև չէ, ինչը նշանակում է, որ «Հիզբոլլահ»-ը մշտական ​​դիմակայության մեջ է գտնվում լիբանանյան քաղաքական այլ խմբակցությունների հետ, իսկ արտաքին ասպարեզում այն ​​բախվում է սուննի մեծամասնության հետ։

Add new comment