Submitted by H.Aslanyan on
Հարված

ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ամերիկացի զինվորականների կենտրոնացման վայրին հարված հասցնելու մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարված է հասցրել Քուվեյթում գտնվող ռազմական բազայի հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն կայանին, ինչպես նաև ԱՄՆ զինվորականների կուտակման վայրին։ Այդ մասին հայտնում է Press TV հեռուստաալիքը։

«Քուվեյթի «Ալի ալ-Սալեմ» ավիաբազայում տեղակայված C-RAM հակաօդային պաշտպանության համակարգի ռադարը, ինչպես նաև այն տարածքը, որտեղ հավաքված էին ամերիկացի զինվորականներ, դարձել են «Նասր-2» գործողության ութերորդ ալիքի ընթացքում իրականացված համակցված հարվածի թիրախները», — ասվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ։

Add new comment