Submitted by H.Aslanyan on
ՊՆ

Ռուսաստանի բանակը գիշերը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային ԱԹՍ-ներով. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի բանակը գիշերը խմբային հարվածներ է հասցնել մեծ հեռահարության գերճշգրիտ զենքով և հարվածային ԱԹՍ-ներով: 

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Խոցվել են Կիևի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, որոնք ներգրավված են մեծ և միջին հեռահարության ԱԹՍ-ների արտադրության և պահպանման մեջ: 

«Օդեսա» և «Յուժնի» նավահանգիստների ենթակառուցվածքային օբյեկտները, որոնք օգտագործվում են ռազմական նշանակության բեռների և վառելիքաքսուքային նյութերի տեղափոխման ու պահպանման համար։ Օդեսայի մարզի նավահանգիստներ ծովային անցման ժամանակ խոցվել են ծովային նավ և Ուկրաինայի ԶՈւ–ի հատուկ գործողությունների ուժերի արագընթաց նավ։

Add new comment