Ռուսաստանն ու Ուկրաինան հոգեբանորեն պատրաստ են հրադադարի․ Ֆիդան
Ռուսաստանն ու Ուկրաինան հոգեբանորեն պատրաստ են հրադադարի, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
«Պայմանական պատերազմը, որը շարունակվում է հինգ տարի և գնալով ավելի կործանարար է դառնում, սա արդարացում չունի։
Էսկալացիայի վտանգը մեծանում է` աշխարհագրորեն դեպի նոր թիրախներ, ներառյալ ենթակառուցվածքները, և, Աստված մի արասցե, նոր տեսակի զենքերի տեղակայմամբ: Բոլոր գործիքների կիրառումից հետո մենք տեսնում ենք, որ երկու կողմերն էլ հոգեբանորեն պատրաստ են զինադադարի։
Միշտ ասում են, որ ամենամութ ժամը լուսաբացից առաջ է։ Մենք ցանկանում ենք հավատալ, որ պատերազմի այս ավերիչ շրջանը, որով մենք այժմ անցնում ենք, մոտալուտ խաղաղության և զինադադարի ավետաբեր է»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Add new comment