Submitted by Անի Երյան on
Ռուսաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի երկրների միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ներուժի լիարժեք բացահայտումը՝ շնորհիվ տարբեր մակարդակներում, այդ թվում՝ պետությունների ղեկավարների գծով շարունակվող կանոնավոր շփումների։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ բացելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը:   Ռուսական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների ԱԳՆ-ների մակարդակով երկխոսությունը հերթական անգամ ամրապ

Մոսկվան և Բաքուն շարժվում են դեպի դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրի ներուժի բացահայտումը. Լավրով

Ռուսաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի երկրների միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ներուժի լիարժեք բացահայտումը՝ շնորհիվ տարբեր մակարդակներում, այդ թվում՝ պետությունների ղեկավարների գծով շարունակվող կանոնավոր շփումների։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ բացելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ռուսական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների ԱԳՆ-ների մակարդակով երկխոսությունը հերթական անգամ ամրապնդում է նախագահների, ինչպես նաև կառավարությունների, նախարարությունների ու գերատեսչությունների, խորհրդարանների գծով կանոնավոր շփումները։

«Այս ամենը ցույց է տալիս, որ չնայած պարբերաբար ծագող այս կամ այն բարդություններին՝ իսկ դրանք կյանքում անխուսափելի են՝ մենք շարժվում ենք դեպի դաշնակցային փոխգործակցության մասին Մոսկովյան հռչակագրի ներուժի լիարժեք բացահայտումը, որը ստորագրվել է 2022 թվականի փետրվարի 22-ին», - նշել է Լավրովը։

Ընդ որում, նախարարն առանձին ուշադրություն է դարձրել ստորագրման հենց ամսաթվին.

«Թիվն էլ այդպիսին է, ի դեպ՝ 22, 2, 22»,- նշել է Լավրովը:

Ռուսական կողմն իր հերթին ուրախ է Մոսկվայում ողջունել ադրբեջանցի գործընկերներին և շարունակել երկխոսությունը Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների մակարդակով։

Add new comment