Submitted by H.Aslanyan on
Բաղայի

Իրանը միջնորդներից լարվածnւթյան թուլացման առաջարկներ է ստացել. Բաղայի

Իրանը միջնորդներից ստացել է որոշ առաջարկներ, որոնք ուղղված են լարված իրավիճակի թուլացմանը, սակայն մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։ 

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղաին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք առաջարկներ ենք ստացել միջնորդներից, բայց ձեր թույլտվությամբ այժմ չեմ մանրամասնի։ Հաստատում եմ, որ գաղափարներ են առաջարկվել», - ասել է նա։

Add new comment