«Զանգեզուրի միջանցքը» կնվազեցնի Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունները և ծախսերը. Գուրբանով
Զանգեզուրի միջանցքի գործարկումից հետո Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունը, լոգիստիկ ծախսերը և սահմանային անցումների քանակը կկրճատվեն։
APA-Economics-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի միջազգային ճանապարհային փոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Քանան Գուրբանովը։
Նա նշել է, որ միջանցքի գործարկումից հետո հիմնական առաջնահերթությունը կլինի սահմանային ընթացակարգերի առավելագույն պարզեցումը և թվայնացումը երթուղու երկայնքով, ինչպես նաև այլ տրանսպորտային երթուղիներում օգտագործվող նորարարական լուծումների ինտեգրումը։
Ներկայումս սպասվում է գործընթացի ավարտը, որից հետո բեռնափոխադրումների ոլորտում զգալի դրական փոփոխություններ կլինեն։
Add new comment