Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
Տալլինում մեկնարկել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում Հայկ Մինասյանը 384 միավորով հռչակվել է աշխարհի չեմպիոն։
Թիմային պայքարում Հայկ Մինասյանը, Հովհաննես Մարգարյանը և Գոռ Խաչատրյանը զբաղեցրին երկրորդ տեղը՝ արժանանալով աշխարհի առաջնության արծաթե մեդալներին։
Add new comment