Submitted by H.Aslanyan on
Զինվոր

Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորվել է 447 ամերիկացի զինվորական

Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը 427-ից հասել է 447-ի:

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին են վկայում Պենտագոնի հաշվետվությունները:

Գերատեսչության տվյալների համաձայն՝ ամենաշատ կորուստները կրել են ցամաքային զորքերը՝ 306 մարդ։ Ռազմածովային ուժերում գրանցվել է 68, ռազմաօդային ուժերում՝ 54, իսկ ծովային հետևակի կորպուսում՝ 19 վիրավոր։


Զոհված ամերիկացի զինվորականների թիվը հուլիսի սկզբից պաշտոնապես չի փոխվել` 14 մարդ, թեև Պենտագոնը հաստատել է, որ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրա Իրանի հասցրած պատասխան հարվածների հետևանքով զինծառայողներ են մահացել։

 

Add new comment