Submitted by H.Aslanyan on
Իրան

ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանին

ԱՄՆ զինված ուժերը ավարտել են Իրանի դեմ 12-րդ գիշերն անընդմեջ իրականացվող հարվածների ալիքը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

Թիրախների թվում են եղել Իրանի ռազմածովային կարողությունները, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստները, առափնյա դիտարկման կետերը և հակաօդային պաշտպանության միջոցները։

«Այս հարվածներն ավելի են սահմանափակում Իրանի հնարավորությունները՝ հարձակումներ իրականացնելու քաղաքացիական նավաստիների և առևտրային նավերի դեմ», – նշվում է X-ում Կենրտոնական հրամանատարության հայտարարության մեջ։

Կենտրոնական հրամանատարությունը նաև հայտնել է, որ Իրանի նավահանգիստների շրջափակումը վերսկսելուց հետո վերաուղղորդել է ինը առևտրային նավ, ինչպես նաև շարքից դուրս է բերել մեկը։

Add new comment